Ալեք Ենիգոմշյան – Չե՛նք արտագաղթելու

«ԿԱՐԻՆ» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք: Երկրորդ դասախոսության թեման է` «Հայոց զենքի հանճարը հայի ոգին է: Ազգի ճակատագրին տեր լինելու կամք»: Բանախոս՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամ, Հայոց նորօրյա զինյալ պայքարի մարտիկ, «Միացում նախաձեռնության» հիմնադիր, «Մոնթե Մելքոնյան» հիմադրամի ղեկավար, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյան:

«Այդպիսի օրհասական պահի Մոնթե Մելքոնյանը ռազմական քարտեզի վրա գծեց Հայաստանի արևելյան սահմանները` դա Կուրից Արաքս սահմաններն էին` սկսած Տավուշից: Եվ այդ ժամանակ իր ընկերները ասում էին. «Այս տղան գիժ է, խենթ է. մենք չգիտենք եղածը կարողանալո՞ւ ենք պահել, իսկ նա արդեն 15 հազար կմ քառակուսի Արցախ է գծում»: Ինչո՞ւ եմ ասում սա: Առաջինը մեր հավա՛տն է մեր հաղթանակը ապահովողը:
Մեր դեմ պատերազմ է շղթայազերծված: Եթե մենք սա գիտակցենք, և որակյալ փոքրամասնություն լինենք, մենք շո՛ւռ կտանք այս վիճակը»:

Ելույթի երկրորդ մասը կարող եք դիտել հետյալ հղումով՝ Ալեք Ենիգոմշյան – Համաշխարհային ճգնաժամը և հայ մշակույթի ուժը

Ելույթը դիտեք նաև անգլերեն ենթագրերով՝ Alec Yenikomshian: We Won’t Emigrate