Իրավական և դատաիրավապահ ոլորտը Նոր որակի հայկական պետությունում

Հարգելի՛ գործընկերներ,

տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 23-ին ժամը 13:00-16:00 Նախախորհրդարանի գրասենյակում տեղի կունենա հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Իրավական և դատաիրավապահ ոլորտը» թեմայով:

Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական՝ իրավական և դատաիրավապահ ոլորտին։

Բանախոսը համաշխարհայնացման ու նորգաղութացման համատեքստում կանդրադառնա իրավական և դատաիրավապահ ոլորտում տիրող ճգնաժամային վիճակին և դրա հետևանքներին ու ընթացքի միտումներին և կներկայացնի նոր որակի հայկական պետությունում այդ ճգնաժամի հաղթահարման ուղին, խնդիրները և սկզբունքները: Փաստաթղթի նախագծային տարբերակը կցված է ստորև։

 

Ռազմավարական հայեցակարգի մասին

 

Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը  համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական և համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:

Բանախոսի մասին

Վարուժան Ավետիսյանն իրավաբան է, փաստաբան (արտոնագիր 1339), շուրջ 15 տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում` ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչությունում և Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում: Ծառայությունից զորացրվել է 2013 թ. հունվարին: Պահեստազորի գնդապետ է: Մասնակցել է պաշտպանական ոլորտի միջազգային պայմանագրերի կնքման և դրանց կիրառման ապահովման,  ռազմավարական փաստաթղթերի և օրինագծերի մշակման, ինչպես նաև միջպետական ու միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներին և միջպետական բանակցային գործընթացներին: Վարուժան Ավետիսյանը պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի և օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ գիտական մշակումների ու հոդվածների հեղինակ է: Ներկայումս զբաղվում է ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեությամբ, ինչպես նաև փաստաբանական պրակտիկայով:

 

Օրը՝        23-ը հունվարի, հինգշաբթի, 2014

Ժամը՝    13:00-16:00

Վայրը՝   Նախախորհրդարանի գրասենյակ, Ալեք Մանուկյան 5/5 (Ռադիոտան հարևանությամբ)

Լեզուն՝   Հայերեն

Գրանցման կարգը՝ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրացվել մինչև ս․թ․ հունվարի 22-ը, ժ 18:00-ը՝ նամակ հղելով  [email protected]  էլ․ հասցեով կամ զանգահարելով +37493 803 221:

Միջոցառումը հեռարձակվելու է օնլայն հետևյալ հղումով՝ http://www.ustream.tv/channel/nakhakhorhrdaran

 

 ՕՐԱԿԱՐԳ

23 հունվարի 2014

13:00-13:05        Մասնակիցների գրանցում

13:05-13:10        Ողջույնի խոսք

                           Հասմիկ Էվոյան, Նախախորհրդարանի անդամ

13:10-14:00  Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական    հայեցակարգի նախագծի իրավական և դատաիրավապահ ոլորտը

                           Վարուժան Ավետիսյան, Նախախորհրդարանի անդամ

14:00 -14:15        Ընդմիջում

14:15-15:50         Հարցեր և պատասխաններ

15:50-16:00         Ամփոփում և փակում

Ռազմավարական հայեցակարգի` իրավական և դատաիրավապահ ոլորտի նախագիծը 22.01.2014 

Share Button