Վոլոդյա Ավետիսյանի կալանքը 3-րդ անգամ երկարացվեց

Հունվարի 13-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը երրորդ անգամ երկարացրեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկու ամսով: Կրկին չկան քննչական գործողություններ, իսկ դատական նիստը ձգձգվեց ժամեր՝ նյարդայնացնելով հավաքված ազատամարտիկներին: Այս անգամ Վոլոդյա Ավետիսյանը նույնիսկ չցանկացավ ներկա լինել կալանքի հետ կապված դատական նիստին:

Աղբյուրը` civilnet.am