Պայքարը կյանք է, լռությունը` մահ (տեսանյութ)

Հունվարի 11-ին «Նախախորհրդարանն» անցկացրեց հերթական իրազեկման երթը, որի ընթացքում մասնակիցները կոչ արեցին չսպասել հերթական «չընտրություններին», արհամարհել գործող ռեժիմի կանոնները և օր առաջ ինքնակազմակերպվել ու կազմակերպվել՝ ստեղծելու Հիմնադիր Խորհրդարանը և նախապատրաստվելու գործող վարչախմբի անցնցում հեռացմանը: