Ելքը «յուրային կառավարություն» ստեղծելն է. տարեվերջյան ասուլիս

«Մենք առաջարկում ենք յուրային կառավարություն ստեղծել գործող պետական համակարգից դուրս և ձևավորել ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանը։ Հիմնադիր Խորհրդարանը կլեգիտիմացվի բաց հանրաքվեի միջոցով` քաղաքացիների և Հիմնադիր Խորհրդարանի միջև անձ առ անձ պայմանագրերի ստորագրմամբ: Հետագայում Հիմնադիր Խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային շրջանի կառավարություն, և վերջիններս ժողովրդի կամքի գործադրմամբ կհեռացնեն գործող հանցավոր վարչախումբը: Հիմնադիր Խորհրդարանը և Անցումային կառավարությունը, պատվաստի նման ներդրվելով գործող պետական կառավարման համակարգի մեջ, անցումային փուլում կկարողանան ամբողջությամբ առողջացնել գործող համակարգը, և այնուհետև ընտրությունների միջոցով կստեղծեն ժողովրդի քաղաքական կամքը արտահայտող կառավարություն, ինչը այլ կերպ կարող ենք անվանել յուրային կառավարություն»:

Share Button