Նոր տարին առանց քաղբանտարկյալների

2014 թվականը սկսվեց բողոքի երթով՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի:
Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀ մի խումբ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով բոլոր քաղբանտարկյալների ազատումը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է: Հացադուլին միացել են նաև Վահե Մկրտչյանը և Լիպարիտ Պետրոսյանը, որոնք նույնպես գտնվում են անազատության մեջ և ունեն առողջական խնդրներ:
Շանթ Հարությունյանի որդին ցանկանում էր շնորհավորել իր հոր Ամանորը, սակայն բողոքի երթի ընթացքում ոստիկանները փորձեցին խոչընդոտել քաղաքացիների խաղաղ երթը՝ թույլ չտալով, որ նրանք մոտենան Ազգային Անվտանգության ծառայության կենտրոնական շենքին: Չնայած ոստիկանների խոչընդոտելուն և հրմշտոցին՝ բողոքի երթի մասնակիցները կարողացան քայլերթով մոտնալ ԱԱԾ շենքին, և Շահեն Հարությունյանը կարողացավ բարձրախոսով շնորհավորել իր հայրիկին՝ Ամանորի կապակցությամբ:
Ամբողջ երթի ընթացքում ցուցարարները վանկարկում էին. «Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Շանթին», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ ոստիկան»: