Ալեք Ենիգոմշյանի ելույթը Մոնթեին նվիրված միջոցառման ժամանակ

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ, A.S.A.L.A-ի նախկին զինվոր Ալեք Ենիգոմշյանի ելույթը Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված «ԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ» խորագիրը կրող միջոցառման ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել նոյմբերի 25-ին` Մոնթեի ծննդյան օրը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի ազգային թատրոնում:

«Վերադարձի՛ր, Մոնթե՛, փոխանցի՛ր մեզ քո արժեքները: Մեզ ո՛ւժ տուր, ապացուցի՛ր մեր ժողովրդին, որ այսօրվա տիրող տխեղծ վիճակը մեր ժողովրդին վայել վիճակ չէ, օգնի՛ր, որ վերադարձնենք մեր մարդկային և ազգային արժանապատվությունը… Վերադարձի՛ր, Մոնթե՛… Վերադարձի՛ր և ապացուցի՛ր, որ սրանք լոկ խոսքեր չեն` օդում կրակված կրակոցներ չեն, այլ մենք 20 տարի առաջ այս արժեքների շնորհիվ ունեցել ենք ազատագրված Հայրենիք: Հետևաբար, այսօր էլ ենք ունենալու: Այդ հավատով, այդ վստահությամբ ու վճռականությամբ ներշնչի՛ր մեր ժողովրդին, Մոնթե: Սպասում ենք քեզ, Մոնթե»՛:

Share Button