Յուրային կառավարություն անհրաժեշտ է ստեղծել գործող համակարգից դուրս. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Դեկտեմբերի 27-ին Նախախորհրդարանը հրավիրել էր տարեվերջյան ասուլիս:
Թեման` Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգը և դիմադրության կազմակերպման առաջնահերթ խնդիրները:
Բանախոսներ` Գարեգին Չուգասզյան, Վարդան Հակոբյան, Վարուժան Ավետիսյան:

Հիմնադիր Խորհրդարանը կլեգիտիմացվի բաց հանրաքվեի միջոցով` քաղաքացիների և Հիմնադիր Խորհրդարանի միջև անձ առ անձ պայմանագրերի ստորագրմամբ: Հետագայում Հիմնադիր Խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային շրջանի կառավարություն, և վերջիններս ժողովրդի կամքի գործադրմամբ կհեռացնեն գործող հանցավոր վարչախումբը: Հիմնադիր Խորհրդարանը և Անցումային կառավարությունը, պատվաստի նման ներդրվելով գործող պետական կառավարման համակարգի մեջ, անցումային փուլում կկարողանան ամբողջությամբ առողջացնել գործող համակարգը, և ընտրությունների միջոցով կստեղծեն ժողովրդի քաղաքական կամքը արտահայտող կառավարություն, ինչը այլ կերպ կարող ենք անվանել յուրային կառավարություն:

Share Button