Ստեղծվում է Հիմնադիր Խորհրդարան. Նախախորհրդարանի տարեվերջյան ասուլիսը(տեսանյութ)

Դեկտեմբերի 27-ին Նախախորհրդարանը հրավիրել էր տարեվերջյան ասուլիս:
Թեման` Հայաստանի ինքնիշխանության կորստի վտանգը և դիմադրության կազմակերպման առաջնահերթ խնդիրները:
Բանախոսներ` Գարեգին Չուգասզյան, Վարդան Հակոբյան, Վարուժան Ավետիսյան:

Հայոց պետականության ու Հայրենիքի կորստի գործընթացը կասեցնելու և Հայաստանի իրավասուբյեկտությունը վերականգնելու առաջնային պայմանը «յուրային կառավարության»՝ պետական կառավարման յուրային համակարգի վերստեղծումն է:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ Նախախորհրդարանը քաղաքական-քաղաքացիական բոլոր առողջ ուժերին հրավիրում է օր առաջ գործող կառավարման համակարգից դուրս համատեղ ջանքերով ձևավորելու այլընտրանքային ներկայացուցչական մարմին՝ Հայաստանի Հիմնադիր խորհրդարան, որը առաջիկայում կստեղծի Անցումային կառավարություն, ժողովրդի լիազորությամբ կհեռացնի հանցավոր վարչախմբին և ներդրվելով գործող համակարգի մեջ՝ կապահովի ազգի քաղաքական կամքի ներկայացումն ու գործադրումը: