Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է յուրային կառավարություն ձեւավորել պետական կառավարությունից դուրս

Պետականության կորուստը հղի է հայրենիքի կորստով եւ  բազմահազարադարյա պատմության  ավարտով։Այս մասին այսօր՝ դեկտեմմբերի 27-ին  հրավիրված ասուլիսին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Ալեգ Ենիգոմշյանը եւ ավելացրեց, որ այսօր կանգնած ենք այդ վտանգի առաջ։

Նա արձանագրեց, որ Հայաստանի տարածքը փոքրանում է, բնակչությունն էլ նվազում է։ «Մենք հասել ենք այնպիսի շեմի, որ  մի քայլը անգամ  գնալու տեղ չունենք։ Ավարտի վտանգի առաջ ենք կանգնելու»,- նշեց բանախոսը։ Նրա խոսքով,  մեր ժողովուրդը, մեր ազգը պետք է դառնա լիիրավ առողջ ազգ եւ շարունակենք մեր պատմությունը։

«Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ավելացրեց, որ անհրաժեշտ է ձեւավորել յուրային կառավարություն, ձեւավորել գործող պետական կառավարումից դուրս։ «Մենք պետք է ընկալենք, որ չենք կարող այդ յուրային կառավարությունը ձեւավորել գործող կառավարության ներսում, քանի որ ձեւավորվել է ոչ ժողովրդի միջոցով։ Ավելին, ձեւավորվել է բռնության միջոցով։ Այդ կառավարության ներսում ժողովուրդը չի կարող արտահայտել իր կամքը»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ նախ պետք է հիմնադիր խորհրդարան ձեւավորել, հետո հասնել յուրային կառավարության ստեղծմանը:

Աղբյուրը` news.am