Գարեգին Չուգասզյան. Նախ եւ առաջ պետք է կանխենք մեր մտքերի գաղութացումը

«Նախախորհրդարանը» կարծում է, որ  առաջիկա տարվա ընթացքում կձեւավորվի հիմնադիր խորհրդարանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։

Նա նշեց, թե ժամանակը ցույց կտա, թե երբ այն կլեգիտիմացվի։ Նա նշեց, ոչ մարզերում արդեն ունեն երեք գրասենյակ եւ այցելություն են անում այլ մարզեր։ «Այս աշխատանքները եւս շարունակվելու են առաջիկա տարվա ընթացքում։ Տարբեր երկրներում տեսել ենք շոկային թերապիայի գործածումը, երբ ժողովուրդը հոգեբանորեն զինաթափ վիճակում է հայտնվել: Այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանի բնակչությունը, հենց հոգեբանական զենքի կիրառման արդյունք է։ Հենց մեր մտքերի գաղութացումը նախ եւ առաջ մենք պետք է կանխենք։ Այսինքն մեր ապագաղութացումը պետք է սկսի մեր մտքերից, ուղեղներից։ Սա փորձություն է, որը  անցնելու ենք եւ մեր լծակներով հասնելու ենք նրան, որ  կկերտվի մեր երազած հայրենիքը»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։

Աղբյուրը` news.am

Share Button