Հայաստան-Իրան հարաբերություններ. հարց ու պատասխան (տեսանյութ)

«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը դեկտեմբերի 24-ին կազմակերպել էր կլոր սեղան քննարկում «Իրան-Հայաստան հարաբերությունները տարածաշրջանային նոր զարգացումների համատեքստում» թեմայով։
Միջոցառմանը ելույթ ունեցան իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, անվտանգության հարցերով խորհրդատու Կարապետ Մոմճեանը (ԱՄՆ-ից սկայպով) և արևելագետ Վարդան Ոսկանյանը։