Երթ Ազատության հրապարակից(տեսանյութ)

Նախախորհրդարանը ժողովրդին իրազեկելու և կազմակերպելու համար անցկացնում է ամենշաբաթյա երթեր: Այժմ Ազատության հրապարակից մեկնարկել է երթը, որին մասնակցում են տասնյակ քաղաքացիներ: Նախախորհրդարանի ներկայացուցիչները օրախնդիր են համարում այն հայ-ռուսական համաձայնագրերը, որոնցից ամենաառանցքայինը պարտքի դիմաց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» հանձնելու առուվաճառքի պայմանագիրն է։ Նրանք համոզված են՝ խորհրդարանը ի վերջո վավերացնելու է համաձայնագիրը, եւ այսօր, ըստ Նախախորհրդարանի ներկայացուցիչների, ՀՀ քաղաքացիները խնդիր ունեն որոշումների ընդունման ձեւի հետ, քանի որ կործանարար նշանակության շատ այսպիսի որոշումների վավերացմանը խոչընդոտել չեն կարող: Հետեւաբար հարկավոր է որոշումների կայացման մեխանիզմները փոփոխել, որոնց տերը կլինի ժողովուրդը: Նախախորհրդարանի անդամները պահանջում են նաև քաղբանտարկյալների ազատում:

Աղբյուրը` galatv.am