Մենք ենք, մեր քարերը

Անցած երկու տասնամյակում մեր հասարակությանը մատուցվել էին երկու իրարամերժ եւ կեղծ գաղափարներ: Առաջինն էր այն, որ մենք ունակ ենք միայն մեր հանքային ջրով «երկիր պահելու», ուստի զարգացած արդյունաբերության կարիք չունենք: Երկրորդ սուտն առաջացավ առաջինի սնանկացումից հետո: Այն պնդում էր, որ մեր երկիրն այնքան աղքատ է, որ կարող է գոյատեւել միայն իբրեւ հարուստ ու հզոր հովանավորի հումքային կցորդ: Երկու պնդումներն էլ հավասարաչափ սին են ու վտանգավոր, քանզի երկուսն էլ մերժում են անկախ պետականության կարեւորագույն նախապայմանը` ազգային արդյունաբերությունը եւ երկուսն էլ նսեմացնում են մեր ազգն ու Հայրենիքը գաղութացված ճորտատիրության մակարդակի: Սույն կեղծ գաղափարների իրականացումն արդեն բերել է մեր երկրին բազմաթիվ քայքայիչ վնասներ` արտադրական հզորությունների ոչնչացումից ու զանգվածային արտագաղթից մինչեւ բնության ու ազգային հարստության գիշատիչ ավերածություն: Մինչդեռ ընդերքի բարբարոսական շահագործումն ու բնական պաշարների պրիմիտիվ արտահանումն ունեն հստակ եւ ազգի համար շահավետ այլընտրանք:

Share Button