Գործող ռեժիմի կազմակերպած ընտրությունները ծուղակ են

«Նախախորհրդարանը բացառում է այս ռեժիմի նշանակած ընտրություններին մասնակցելը:
Այս ռեժիմի կողմից կազմակերպված ընտրությունները մենք համարում ենք ծուղակ: Ուստի մենք մերժում ենք ռեժիմի կանոնները և ստեղծում ենք այլընտրանքային խորհրդարան՝ Հիմնադիր Խորհրդարան:
Հիմնադիր Խորհրդարանն ունենալու է 65 անդամ, որն ունենալու է օրենսդիր գործառույթներ, բայց ամենակարևորը՝ միաժամանակ դառնալու է նաև պայքարի մարմին՝ այսինքն պետականության ստեղծման և ազգային-ազատագրական պայքարի դրոշակակիր:

Հիմնադիր Խորհրդարանը լինելու է պայքարի այն մարմինը, որը իրականացնելու է հայկական պետականության հաստատումն ու կայացումը՝ միաժամանակ դե յուրե և դե ֆակտո անկախության ձեռքբերումը հասցնելով իր ավարտին»:

Share Button