Միջադեպ՝ Հանրապետության հրապարակում ամանորյա տոների մեկնարկի ժամանակ

17.12.2013 մեկնարկեց 2014 թվականի ամանորյա տոնակատարությունները: Հանրապետության հրապարակում միջադեպ է գրանցվել:

Քաղաքացիական ակտիվիստներ Արմեն Միքայելյանն ու Գևորգ Սաֆարյանը ԱԳՆ շենքի մոտից բերման են ենթարկվել։ Նրանք մի խումբ համախոհների հետ միասին պահանջներ են ներկայացրել Ծածկած շուկայի վնասման հարցում Տարոն Մարգարյանի մեղքի, ինչպես նաև դրա վերականգնման հարցում նրա պարտականությունների վերաբերյալ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառերի լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:

Share Button