Նոր զարգացումներ տարածաշրջանում. իրանական գործոնի կարևորությունը

Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ասուլիս «Իրանը տարածաշրջանային նոր խմորումների կենտրոնում» թեմայով: Ասուլիսի բանախոսն էր իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը:

«Իրանը որոշել է փոխել իր նախկին քաղաքական կուրսը և ավելի բաց քաղաքականություն վարել ատոմային էներգիայի ոլորտում: Իրանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն, վերագտնում է իր նախկին հզորությունը, ի նկատի ունեմ՝ գազային պաշարների մակարդակով: Մենք մեր հարևանի շնորհիվ ունենք գազային այնպիսի պաշար, որը կարող ենք օգտագործել «Գազպրոմի» դեմ և դա դարձնել բանակցությունների առարկա: Եվ ցավալի է, որ Հայաստանը գազի գինը Իրանի հետ նույնիսկ չի փորձել ճշտել»:

«Շատ կարևոր բան բաց է թողնվում այստեղ, մի բան, որ դիտավորյալ չեն մատնանշում. դա գազի որակն է: Այն գազը, որ ստանում ենք Ռուսաստանից և այն գազը, որ Իրանը կարող է մեզ տալ, դրանք որակապես տարբեր գազեր են: Իրանի գազը համարվում է աշխարհի ամենաբարձրորակներից մեկը, եթե ոչ ամենաբարձրորակը»: