Միացեք դիմադրությանը. մեկնարկեցին ամենշաբաթյա երթերը

Նախախորհրդարանը կոչ է անում կազմակերպվել, ստեղծել համազգային դիմադրության շարժում, արհամարհել գործող պետական մարմիններին, պայքարել դրանց ապազգային և ապօրինի քայլերի դեմ, ձևավորել ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանը, ճանաչել ու լիազորել միայն նրան և անհաղթահարելի ուժ դառնալով` հեռացնել հանցավոր վարչախմբին ու ստեղծել հայկական պետություն:

Մենք մերժում ենք այս հանցավոր համակարգի խաղի կանոնները և նրա կեղծ ընտրությունները: Տեր կանգնենք մեր երկրին, սահմանենք մեր կանոնները, կազմակերպենք մեր ընտրությունները և ստեղծենք ազգային կառավարման համակարգ:

Ապագա չունի այն ժողովուրդը, որը չի պայքարում իր ազատության ու արժանապատվության համար: Ոտքի՛ հայ ժողովուրդ: Հիշենք մեր ազատատենչ նախնիների սուրբ պատգամները, կազմակերպվենք ու համազգային դիմադրությամբ մաքրենք Հայրենիքը դավաճաններից ու մեր ձեռքով կերտենք մեր ապագան: