Միացե´ք դիմադրությանը. ակցիաներ Վանաձորում և Գյումրիում

Դեկտեմբերի 10-ին և 13-ին տեղի ունեցան դեղին գլխարկներով բողոքի ակցիաներ Գյումրիում և Վանաձորում: Ակցիայի մասնակիցները կոչ են արել համախմբվել, միանալ համընդհանուր դիմադրությանը և միացյալ ուժերով օր առաջ փոխել իրեն վերջնականապես սպառած պետական կառավարման համակարգը:
Ակցիայի մասնակիցներն ընտրել են դեղին գույնը՝ որպես արդար պայքարի և ազատագրման խորհրդանիշ:

Դեղին գլխարկներով իրազեկման ակցիաները շարունակական բնույթ կկրեն թե´ Երևանում, թե´ մարզերում։

Share Button