Արգելված կինո համալսարաններում. «Հայաստանի կոտրվող ողնաշարը»

Ֆիլմն արդեն ամբողջությամբ հասանելի է համացանցում՝
http://www.youtube.com/watch?v=YrrDzuZ9RG4

Արգելված հայկական ֆիլմերի ցանկն այս տարի համալրվեց ևս մեկով: Համահայկական բնապահպանական ճակատի կողմից նկարահանված «Հայաստանի կոտրվող ողնաշարը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը վերջին ամսվա ընթացքում արգելվեց Երևանի պետական համալսարանում, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում, Պետական կառավարման ակադեմիայում…
Ֆիլմն արգելվել է ոչ այն պատճառով, որ այստեղ կան պոռնոգրաֆիկ կադրեր: Ոչ էլ այն պատճառով, որ այն պետական հեղաշրջման կոչ է անում: Այն պարզապես պատմում է մեր հայրենի բնության մասին: Ավելի ճիշտ՝ այդ բնության ավերի մասին:

Share Button