Հիմա ինձ հետ խոսում են օրենքի լեզվով. Կարեն Քյուփելյան

Ի՞նչ տեղի ունեցավ Discworld խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանի հետ, երբ նա համարձակություն գտավ իր մեջ բարձրաձայնել այն ապօրինությունները, որոնք տարիներ շարունակ իրեն հետապնդել են, կեղեքել են և իր բիզնեսին հսկայական չափի վնասներ են հասցրել:
“Հիմա ինձ հետ խոսում են օրենքի տառին համապատասխան:
Ես ՀՀ քաղաքացի եմ, ով թոթափել է ստրկամտությունը…Ես չեմ վախենում, ինձ ապահով եմ զգում, որևէ ոտնձգություն իմ, իմ ընտանիքի, իմ բիզնեսի նկատմամբ չկա”:
Այս պահին գնում է հետաքննություն, սակայն Կարեն Քյուփելյանը ունի մտավախություն, որ որոշ կարևորագույն փաստեր չեն ներգրավվում քննության մեջ, ավելին բարձրաստիճան պաշտոնյաների անունները փորձ է կատարվում կոծկել, որպեսզի վերին օղակներին չհասնի պատիժը:
Այն ամենը, ինչ Կարենը հարկ համարեց պատմել, կարող եք դիտել տեսանյութում:
Թեհմինե Ենոքյան

Աղբյուրը` lragir.am

Share Button