Ստեղծվել է քաղհալածյալների աջակցության հիմնադրամ

Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության նպատակով ստեղծվել է «Իրավունք և աջակցություն» համազգային, վերկուսակցական հիմնադրամը:
Նախաձեռնողները՝ թարգմանիչ Ս. Սիմոնյանը, գործարար Կ. Եղնուկյանը և ռեժիսոր Տ. Խզմալյանը, ձգտելու են ապահովել իրավական, նյութական և մարդասիրական օգնություն քաղաքական հալածանքների ենթարկված քաղաքացիներին՝ ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և միջազգային կառույցների ներուժը: