«Հայկական վերածնունդ. Փարիզ»-ը արդարադատություն է պահանջում դերասան Վարդան Պետրոսյանի համար

183779«Հայկական վերածնունդ. Փարիզ» շարժումը միանում է բոլոր նրանց, ովքեր արդարադատություն են պահանջում Հայաստանում ավտոպատահարի մասնակից դարձած դերասան Վարդան Պետրոսյանի համար: Այդ մասին ասվում է շարժման տարածած հայտարարության մեջ, գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը:

«Այն հանգամանքը, որ ողբերություն է տեղի ունեցել, դեռ չի չնշանակում, որ չի կարելի գործել օրենքի համաձայն՝ սկսած անմեղության կանխավարկածի կիրառումից: Ընդհակառակը, քանի որ խոսքը ողբերգության մասին է, անհրաժեշտ է լույս սփռել դրա վրա, ավելի շատ է արդարաատություն, անկողմնակալություն, մարդասիրություն դրսեւորել, որպեսզի Վարդանը ստանա անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է շարժման հայտարարության մեջ: Փաստաթղթի հեղինակները պահանջում են Վարդան Պետրոսյանի անհապաղ ազատ արձակում, քանի որ նրա առողջությունը վտանգված է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW եւ «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս պահին դերասանին ձերբակալել են, նա գտնվում է հիվանդանոցում:

 

Աղբյուրը` news.am