Զգուշացում Արտակարգ իրավիճակների նախարարին և քաղաքապետին

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնության անդամներ Սաշուր Քալաշյանը և Կարո Եղնուկյանը նամակներ հանձնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ահազանգելով և զգուշացնելով, որ Ծածկած շուկա համալիրի` որպես հասարակական առևտրի օբյեկտի շահագործումն ամեն վայրկյան ռեալ վտանգ է սպառնում այնտեղ աշխատող և առևտուր կատարող հարյուրավոր մարդկանց կյանքին ու առողջությանը:

Share Button