Ակտիվիստները հայտարարեցին, որ մեծ հեղափոխություն է սպասվում (video)

Ինչպես արդեն տեղեկացրել էին, այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնությունը հավաքվել էր Կառավարության շենքի դիմաց և պահանջում էր, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանն իջնի և պատասխանի իրենց հարցերին: Ակտիվիստները հորդորում էին վարչապետին` այլևս չթաքնվել ոստիակոնւթյան ետևում, քանի որ ոստիկաններն էլ իրենց պես մարդիկ են, և նրանք էլ հետագայում կզգան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բացասական ազդեցության հետևանքները: Նախաձեռնության ակտիվիստները նաև հայտնեցին, որ շուտով սպասվում է մեծ հեղափոխություն, որի մասին առավել մանրամասն կներկայացվի ֆեյսբուք սոցցանցի միջոցով, և հորդորում էին բոլոր ներկաներին շարունակել պայքարը նույն ոգով: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրապետությունում գործի է դրվելու Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, որին դեմ են դուրս եկել ՀՀ մի շարք քաղաքացիներ: Ավելի մանրամասն` YerevanNews.am-ի տեսանյութերում:Նյութի աղբյուրը ` http://yerevannews.am/?p=18449&l=am/

Աղբյուրը`yerevannews.am

Share Button