Ռուսաստանի սահմանապահները պետք է անհապաղ դուրս բերվեն Հայաստանից

Նախախորհրդարանի մշակած` Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակագի Պաշտպանական ոլորտի նախագծի համաձայն`
Նոր որակի հայկական պետության համար անթույլատրելի է օտար պետության, տվյալ դեպքում` Ռուսաստանի կողմից իր սահմանների պահպանությունը, որն իրականացվում է Ռուսաստանի հատուկ ծառայության` Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջոցով: Ուստի Հայաստանում հայ ժողովրդի իշխանության վերահաստատումից հետո անհապաղ պետք է դադարեցվի Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ուժերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի գործողությունը և այդ ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից:
Հայաստանում Ռուսաստանի ներկայության մյուս բաղադրիչի` Ռուսաստանի Զինված ուժերի մաս կազմող 102-րդ ռազմակայանի հետագա պահպանման նպատակահարմարության հարցը, որը որևէ կապ չունի Ռուսաստանի սահմանապահ ուժերի առկայության հետ, պետք է քննարկվի ինքնիշխան պետության ստեղծումից հետո: Դրական մոտեցման դեպքում, հարկ կլինի վերանայել Ռազմակայանի նպատակները, խնդիրները, կազմը, կառուցվածքը և տեղակայման պայմանները: Մասնավորապես` դրանք պետք է բաղկացած լինեն ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերից, իսկ ցամաքային ստորաբաժանումները պետք է հանվեն Հայաստանի տարածքից:

Share Button