Նոյեմբերի 30-ին Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցավ Նախախորհրդարանի մշակած՝ Նոր որակի Հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Պաշտպանական ոլորտի ներկայացում-քննարկումը։
Միջոցառման ընթացքում բանախոսներ Վարուժան Ավետիսյանը և Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրին ՀՀ (ներառյալ Արցախը) պաշտպանական կազմակերպվածքը Հայաստանի ու հայության գոյության և զարգացման, ինչպես նաև նրանց նպատակների իրագործման երաշխիքի վերլուծելու ռազմավարական ծրագիրը, որին հաջորդեց հարց ու պատասխանները և առաջարկները։
Հանրային քննարկումների շարքը նպատակ է հետապնդում ներկայացնել ապագա հայկական պետության ուրվագիծը և ռազմավարական հայեցակարգի նախագծի շուրջը ձևավորել ինտելեկտուալ ճակատ, որի անդամները ունակ են, կարող են և ուզում են մասնագիտական ներդրում ունենալ Նոր հայկական պետության ձևավորման և զարգացման գործում։