Նախախորհրդարանի մշակած՝ Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Պաշտպանական բաժնի ներկայացում-քննարկում

Նոյեմբերի 30-ին ժ 11:30-14:30-ին Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի կունենա Նախախորհրդարանի մշակած՝ Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Պաշտպանական բաժնի ներկայացում-քննարկումը։

Բանախոսները աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում կներկայացնեն ՀՀ (Արցախը ներառյալ) պաշտպանական կազմակերպվածքը Հայաստանի ու հայության գոյության և զարգացման, ինչպես նաև նրանց նպատակների իրագործման երաշխիքի վերածելու ռազմավարական ծրագիրը:

Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես կգան Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը և Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

Կից գտեք հավելյալ տեղեկություն միջոցառման վերաբերյալ, ինչպես նաև Ռազմավարական հայեցակարգի նախագծի պաշտպանական բաժինը։

Օրակարգ

ՌՀ պաշտպանական ոլորտ

Share Button