Սոցիալ-տնտեսական ոլորտը Նոր հայկական պետությունում

Նոյեմբերի 11-ին և 18-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում տեղի ունեցան Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտի հանրային ներկայացում-քննարկումները։

Առաջին միջոցառման ընթացքում Նախախորհրդարանի քարտուղարություն անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց Նոր որակի հայկական պետության սոցիալ-տնտեսական ուրվագիծը։Վերջինս համապարփակ ներկայացրեց նշված ոլորտներում տիրող իրավիճակը, այն ծնող ներքին և համաշխարահային համակարգային կառուցվածքային պատճառները, ապագա հայկական պետության առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրները, նոր պետության ներսում սեփականության ձևերը, պետության դերը տնտեսության կարգավորման գործում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ռազմավարության իրականացման փուլերն ու սցենարները։Մասնակիցները և հյուրերը հանդես եկան հարցերով, դիտողություններով ևառաջարկություններով՝ լրամշակելու նախագիծը։

 

Միջոցառման երկրորդ մասում բանախոսներ Սուրեն Գևորգյանը, Վարդան Հայկազյանը և Գարեգին Չուգասզյանը ներկայացրին սոցիալ-տնտեսական ոլորտի գործնական ծրագրերը հետևյալ ուղղություններով՝

1. Դասական տնտեսություն․ ոչ մետաղական հանքանյութերի մշակումը որպես ազգային արդյունաբերության առանցք

2. Երկրագործություն․ անցյալը, ներկան և ապագան

3. Նորարարական տնտեսությունը և Հայաստանը

Բոլոր նյութերը գտեք ստորև։
1. Ռազմավարական հայեցակարգի նախագծի Սոցիալ-տնտեսական ոլորտը․06.12.13

2. Ռազմավարական հայեցակարգի նախագծի Սոցիալ-տնտեսական ոլորտի պրեզենտացիան (հայերեն տարբերակ)

3. Սոցիալ-տնտեսական ոլորտի ներկայացում․ Ալեք Ենիգոմշյան

4.Սոցիալ-տնտեսական ոլորտի ներկայացում․ հարց ու պատասխան Ալեք Ենիգոմշյան, Վարուժան Ավետիսյան

5.Սոցիալ-տնտեսական ոլորտ․ պրակտիկ մաս 1.Դասական տնտեսություն․ ոչ մետաղական հանքանյութերի մշակում․ Սուրեն Գևորգյան

6.Սոցիալ-տնտեսական ոլորտ․ պրակտիկ մաս 2.

Երկրագործություն․ անցյալը, ներկան և ապագան․ Վարդան Հայկազյան

7.Սոցիալ-տնտեսական ոլորտ․ պրակտիկ մաս 3.

Նորարարական տնտեսությունը և Հայաստանը․ Գարեգին Չուգասզյան

Share Button