Հանցագործություն Ոստիկանության աչքի առաջ

Ի գիտություն ՀՀ Ոստիկանությանը. 19.10.2013 թ. 16:00-17:00 սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող “Երևան սիթի” սուպերմարկետի հարևանությամբ՝ Բագրատունյաց պողոտայի մայթի վրա ակցիա կատարող “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժման մասնակիցների ուղղությամբ հարևան շենքի պատուհանից նետել են ձվեր` կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործություն (խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով): Այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ, սակայն ոչ մի գործողություն չի իրականացվել մեղավորներին հայտնաբերելու համար: