Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ, նկարիչ Էմիլ Աբրահամյանի հետ

e.abrahamyan-300x300Մեր հարցերին կպատասխանի Նախախորհրդարանի անդամ, նկարիչ Էմիլ Աբրահամյանը:

Պարոն Աբրահամյան, լինելով ծնունդով արցախցի և, կանգնած լինելով Արցախյան ազատամարտի ակունքներում, ինչպե՞ս կբնութագրեիք ԼՂՀ շուրջ ստեղծված իրավիճակը՝ Զորի Բալայանի վերջին նամակի համատեքստում:

Ինչպես որ բոլորս գիտենք, Արցախում ինչ-որ տեղի է ունենում, դա հայաստանյան կյանքի շարունակությունն է. ԼՂՀ իշխանությունները այստեղի իշխանությունների կողմից են դրված, այստեղից կառավարվող: Վերջերս Արցախում իշխանությունների հովանովորությամբ գիտական կոնֆերանս տեղի ունեցավ Գյուլիստանի պայմանագրի թեմայով: Զ.Բալայանի նամակը այդ միջոցարումների տրամաբանական շարունակությունն է որոնք ըստ երեվույթի կազմակերպվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ,քանի որ նույնը տեղի է ունեցել նաև Դաղստանում: Եվ տպավորությունը այն է, որ գիտաժողովը մտածված եր որպես հիմք հետագա զորիբալայանական քայլին,ինչը իր հերթին նպատակաուղված է հայ ժողովրդին սթափեցնելուն և “անկախության թմբիրից” հանելուն: Ըստ Զ.Բալայանի, Գյուլիստանի պայմանագրի համաձայն, Արցախը միշտ եղել է Ռուսաստանի մաս և պետք է այդպիսին էլ մնա: Այս գաղափարը, եթե ժխտելի է եղել Արցախի իշխանությունների կողմից, թող չհովանավորեին այն և այսօր չփորձեին անկախ ձևանալ, ի ցույց, որ չեն գտնվում Զորի Բալայանի կողմից սահմանած ռուսական տիրույթի մեջ: Ուրեմն չպիտի թույլատրեին, որ այդպիսի կոնֆերանս լիներ: Ըստ այդմ, մենք մի բան կարող ենք ասել, որ Արցախը կառավարելի է այստեղից՝ Երևանից, որն էլ, իր հերթին, կառավարելի է դրսի ուժերի կողմից, քանի որ, ըստ էության, մեր երկիրը գաղութացված է: Այդ իրողության գիտակցությունը Արցախում դեռ չկա, , սակայն սկսել է շոշափվել որոշ երիտասարդների մոտ, որոնք, հույս կա, որ նորից կարթնացնեն արցախահայության ազատագրական ոգին:

Պարոն Աբրահամյան, ապագայում, ըստ ձեզ, Արցախը լինելու է անկախ պետություն, թե՞ հանդիսանալու է ՀՀ անբաժանելի մասը:

Ես կարծում եմ, որ Արցախի անկախությունը սպառված է, և անկախության հանրաքվեն, ըստ էության, մանևրելու հնարավորություն ընձեռնելու համար էր: Մենք տեսնում ենք, սակայն, որ հակառակ գործընթացն է տեղի ունենում, երկիրը ավելի է գաղութացվում և ավելի է խորանում հանրության մեջ այն միտումը, որ չենք կարող որպես անկախ պետություն գոյատևել: Այս վերջին ժամանակահատվածում արված քաղաքական քայլերը միայն դրա մասին են խոսում, չունենք անկախ պետականություն և Արցախը, որպես անկախ պետականություն, Զորի Բալայանի կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի կալվածք, այսինքն՝ եկե՛ք, տե՛ր կանգնեք, որպեսզի մենք փրկվենք՝ ապագա ինչ-որ արհավիրքներից: Ինձ համար Արցախը երբեք չի եղել Հայաստանից դուրս, այն միշտ եղել է վերամիավորված, սակայն չի հաջողվել դե յուրե հասնել այդ վիճակին: Մենք աշխատանք ունենք կատարելու, որ հասնենք մեր նպատակին՝ ազատագրված Հայաստանին, ներառյալ՝ Արցախ: Արցախը միշտ իր ոգում եղել է Հայաստան, մենք պայքարել ենք դրա համար և այդ պայքարը հաղթանակով կավարտենք, երբ Արցախը վերջնականապես դե-յուրե կվերամիավորվի Հայաստանի հետ: Ինչ հիմա է տեղի ունենում, դա ձախողում է մեր հիմնական գաղափարից, որովհետև այսօր ստեղծված վիճակը տանում է փակուղի, որովհետև Արցախը արդեն, որպես անկախ պետականություն որևէ կողմից ճանաչելի լինելու հարցում սպառել է իր բոլոր հնարավորությունները: Մեր ապագա տեսանելի ճանապարհին Արցախի ժողովուրդը հռչակում է հանրաքվեի միջոցով իր վերամիավորումը ՀՀ հետ, իհարկե ոչ ներկայիս իշխանությունների կառավարման համակարգի շրջանում:

Share Button