Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ, ծրագրավորող Հայկ Հովհաննիսյանի հետ

h.hovhannisyan-300x300Մեր հարցերին կպատասխանի Նախախորհրդարանի անդամ, ծրագրավորող Հայկ Հովհաննիսյանը:Հայկ, ե՞րբ սկսվեց, քո ակտիվ մասնակցությունը տարբեր քաղաքացիական շարժումներին և ի՞նչը քեզ բերեց Նախախորհրդարան:

Ակտիվությունս սկսվել է ուսանողական տարիներից: Արտագաղթի և աղքատության արագ աճող տեմպերը ազդանշան պետք է լինեն ցանկացած հայ մարդու՝ դուրս գալ պայքարի, այլ ոչ թե վարել ջայլամի,կամ ինչը որ շատ ավելի զարհուրելի է, ճամպրուկային քաղաքականություն: Ես կարծում եմ, որ Հայաստանում ապրող ցանկացած երիտասարդի համար դա ախտորոշում է՝ բացասական իմաստով: Հենց այս ամենը ինձ ստիպեց լինել հնարավորինս ակտիվ, քանի որ այսօրվա մեր հայրենիքի վիճակը համարում եմ սարդարապատային: Վստահ եմ, որ այս վիճակից մեր հարենիքը կարող են դուրս բերել միայն մաքուր անցյալով և ամուր կամք ունեցող, այլ ոչ թե քաղաքական մարմնավաճառի հոգեբանություն ունեցող մարդիկ: Այդպիսիններին փնտրելով՝ հայտնվեցի Սարդարապատ շարժման մեջ,այնուհետև՝ Նախախորհրդարանում:

Ինչպիսի՞ դեր կարող է ունենալ երիտասարդությունը նոր Հայաստանում:

Չէի ուզենա կոպիտ ստացվեր, բայց ներկայիս Հայաստանի ավագ սերնդում եզակի ավագ տարիքի մարդիկ կան, որոնք ունեն վերը նշված մաքրությունը և կամքը, հետևաբար, իմ խորին համոզմամբ, նոր հայկական պետության կերտումը պետք է իր վրա վերցնի երիտասարդությունը, և վերջին ժամանակներում տեղի ունեցած տարբեր իրադարձությունները և ձևավորված բազմապիսի քաղաքական և քաղաքացիական շարժումները և նախաձեռնությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ ձևավորվում է երիտասարդների այնպիսի սերունդ, որոնցով կարող ենք կառուցել մեր երազած Հայաստանը:

Share Button