Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ, բնապահպան Եղիա Ներսիսյանի հետ

y.nersesyan-300x300Մեր հյուրն է Նախախորհրդարանի անդամ, բնապահպան Եղիա Ներսիսյանը

Եղիա, որո՞նք են, ըստ քեզ, հիմնական թիրախային բնապահպանական խնդիրները այսօրվա Հայաստանում:

Գլխավորը երկուսն են՝ հանքարդյունաբերություն, որը շատ լուրջ խնդիր է և փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնք ահռելի վնաս են տալիս ողջ բնությանը: Եթե նժարի վրա դնենք, ապա հանքարդյունաբերությունը ավելի ծանր խնդիր է, քանզի, աշխարհի մասշտաբով, փորձը ցույց է տվել, եթե երկրները իրենց տնտեսության զարգացման ճյուղ ընտրեն հանքարդյունաբերությունը, ուղղակի չեն զարգանա և անկում կապրեն: Այս առումով Հայաստանի վիճակը ավելի ծանր է, քանի որ այն հանքակցորդային երկիր է: Հումքը ուղղակի տանում են դուրս և մեզ թողնելով հազարավոր, միլլիոնավոր տոննաներով թունավոր ձորեր, սարեր, որոնք ուղղակի դառնում են խոռոչներ և ամենակարևորը՝ հիվանդ սերունդ, որը չի կարող ապրի այդ հիվանդ միջավայրում: Միաժամանակ կուզեի նշել մի կարևոր բան. վերը նշվածը խնդիրները չեն լուծվի, եթե հասարակության մեջ բարձր չլինի բնության պահպանության անհրաժեշտության բարձր գիտակցությունը: Այդ գիտակցության առկայության պայմաններում շատ բնապահպանական խնդիրներ ուղղակի չեն ծագի:

Իսկ ապագայում ինչպե՞ս ես պատկերացնում բնապահպանական խնդիրների լուծումը Հայաստանում:

Հայաստանը, քանի որ փոքր հողատարածք է, միանշանակ պետք է էկո-ագրո, գյուղատնտեսական բիզնեսները զարգանան, ինչու չէ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, քանզի բոլոր ՏՏ մասնագետները այսօր աշխատում են արտասահմանի հետ, շատերը այստեղ անելիք չունեն, մեծ մասն էլ արտագաղթում են, այսինքն՝ նման փոքր երկրներում արագ տեմպերով կարելի է այդ ճյուղի մեջ հարստացնել երկիրը ու, ընդհանրապես, կարծում եմ, որ բոլոր հանքերը պետք է կտրուկ փակել, բայց այսօր, եթե լուրջ համակարգային փոփոխություն լինի և հայկական մտածելակերպով իշխանություն ձևավորվի, բոլոր նոր լիցենզիաները, որ տրվել են հանքարդյունաբերողներին, չեղյալ են համարվում, բոլոր գործող հանքերը, որ հիմա կան, վերահսկվում են և վնասները հասցվում են նվազագույնի, օրինակ, եթե Քաջարանը պիտի գործի, իր նորմատիվները բերում ես ամենասեղմ նորմատիվների: Այդ կապակցությամբ, կարևոր մի տեղեկատվություն. ԽՍՀՄ-ում 7-9մլն. տոննա հանքաքար էր արդյունահանվում, իսկ հիմա հասնում է 12-16մլն-ի, ընդ որում, ուզում են նույնիսկ հասցնել 20-30 մլն-ի: Դա աբսուրդի հասնող թվեր են, պետք է դնել հստակ նորմատիվ և ամենակարևորը դա պետք է պատկանի պետությանը, քանզի եթե այդ գերշահույթներից քեզ պետք է գրոշներ շպրտեն, ապա իմաստ չունի դրա շահագործումը: Միաժամանակ, եթե պետությունը ցանկանում է տուրիզմը զարգացնի, այսպիսի հանքարդյունաբերության պայմաններում, դա նրան պարզապես չի հաջողվի:

Share Button