Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Շաբաթներ առաջ ԳԱԼԱ-ի հրապարակումներից մեկի կապակցությամբ թյուրընբռնում էր տեղի ունեցել Նախախորհրդարանի անդամներից մեկի և ԳԱԼԱ-ի աշխատողների միջև, ինչը կարճ ժամանակ անց հարթվել էր: Օրերս այդ առթիվ քննարկում է տեղի ունեցել ԳԱԼԱ-ի տնօրինության և Նախախորհրդարանի ներկայացուցիչների միջև: Նախախորհրդարանի քարտուղարությունը, հաշվի առնելով, որ նշված թյուրըմբռնումը որոշակիորեն կապված է եղել ԳԱԼԱ-ի աշխատողների մասնագիտական վարկի ու բարի համբավի հետ, հայցում է նրանց ներողամտությունը: Մենք համոզված ենք, որ ԳԱԼԱ-ի աշխատողները եղել և մնում են սկզբունքային, բարեխիղճ ու անաչառ դիրքերում` այս դժվարին ժամանակներում մշտապես հավատարիմ լինելով մասնագիտական պարտքին և մարդկային ու քաղաքացիական արժանապատվությանը:

Share Button