Երեկ` սեպտեմբերի 1-ին, փակ շուկայի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ http://www.youtube.com/watch?v=aKtjCOtWAVU սադրիչները հարձակվել և ծեծի են ենթարկել անչափահասի:</a>
Ոստիկանությունից պահանջում ենք գործել օրենքի շրջանակներում և ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը:
Հայտնում ենք, որ մեր ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ, և նրանք, ովքեր կդիմեն սադրանքների մեզ հետ որևէ կապ չունեն:
Նախաձեռնության պահանջները հստակ են`
1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել
պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
– ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
– հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:
3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով
սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
Հետամուտ ենք լինելու մինչև մեր օրինական պահանջների լիիրավ բավարարումը:
Նախախորհրդարանի քարտուղարություն