Ժիրայր Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի արձակուրդ գնալու մասին. «Վստահ եմ, որ նա ինչ-որ կազինոներում հաճախորդ է»

Այսօր Գյումրի այցելած Ժիրայր Սեֆիլյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե մի քիչ երկար չտևե՞ց Սերժ Սարգսյանի արձակուրդը, ինչ-որ պատճառ կա՞, մարտահրավերների՞ց է խուսափում:

«Այո, նրան ֆեյսբուքում փնտրում էին»,- կատակեց Ժիրայր Սեֆիլյանը շարունակելով. «Շատերը այն կարծիքին են, որ նրա վիճակը խղճալի է արտաքին հարաբերությունների իմաստով, չգիտի ինչ անի, բայց ես այդ<!–more–> կարծիքին չեմ, ես կարծում եմ, որ նա հանգիստ կարողանում է մանեւրել առկա աշխարհաքաղաքական բոստաններում, և նա կտրված է իրականությունից, մեր երկրի իրականությունից: Վստահ եմ, որ նա էս օրերին ինչ-որ կազինոներում հաստատ հաճախորդ է, ես չեմ կասկածում: Այնպես չէ, որ նա չգիտի ինչ անի, գնացել են, կտրվել են, որ որոշեն ինչ անեն, այդպես չէ: Միաժամանակ ես վստահ եմ, որ սեպտեմբերին, հոկտեմբերին մենք շուտով ներիշխանական նոր փոփոխություններ կտեսնենք, այսպես ասած վերադասավորումներ, փոփոխություններ, նոր խաբկանքներ, ժողովրդին մոլորել, դրա մեջ մտնում ընդհանրապես մտնում է կեղծ ընտրություն հասկացողությունը, նորից ժողովրդին մոլորեցնելու: Նրանց մոտ ամեն ինչ հանգիստ է, անհանգիստը ռեգիոնն է, անհանգիստը ռեգիոնի հեռանկարն է, որին մենք այսպիսի պետական կազմակերպվածքով ի վիճակի չենք դիմակայելու, ուղղակի մենք կքելու ենք, այսինքն, եթե մեզ կարճ ժամանակում չի հաջողվի մեր պատկերացրած կառավարման համակարգը ստեղծել, մենք կորցնելու ենք մեր պետականությունը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղբյուրը` aravot.am

Share Button