Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ Փակ շուկայի մասին

Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հրավիրած հանրահավաքում վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն անդրադարձավ Փակ շուկայի խնդրին: Նա նշեց, որ այսօր կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որ վաստակավոր մասնագետներն անզոր են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում: Արդեն տարի ու կես է, ըստ նրա, սեփականատերն աղավաղում է շուկան, իսկ օրենսդրական դաշտը չի գործում:

Ճարտարապետի խոսքով՝ մասնագետների հղումները օրենքներին թեև արձագանք են գտնում պատկան մարմիններում, օրինակ, Մշակույթի նախարարությունը չի հերքում, որ Փակ շուկայում տեղի է ունենում վանդալիզմ, բայց ապարդյուն: Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը նույնպես խոտովանում է, որ դա ապօրինություն է, տուգանել են կառուցապատողին, բայց սրանք ընդամենը բառեր են:

«Վանդալիզմը բարեհաջող կավարտվի, եթե մենք այսպես անհանդուրժող լինենք: Եկեք համախմբվենք այս աղմկոտ խնդիրների շուրջը, որը կոչվում է կառուցապատում, որը օրինակ կծառայի մյուս բոլոր օրինախախտումների համար»,- կոչ արեց Սաշուր Քալաշյանը:

Նյութի աղբյուրը՝ lragir.am

Share Button