Հարություն Մեսրոբյան. Համակարգը չի կարողանում լուծել ներքին ու արտաքին խնդիրները

Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հրավիրած հանրահավաքում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ այն ճգնաժամը, որում մենք սովորել ենք ապրել, իր մեջ պարունակում է շատ դրական երևույթ:

«Ճգնաժամը մի սովորություն ունի, նա վաղ, թե ուշ ավարտվում է: Ի՞նչ ենք անում մենք այստեղ, ուզում ենք, որ ճգնաժամը ոչ թե ուշ ավարտվի, այլ վաղ»,- նշեց նա՝ հավելելով, որ զարգացած երկրները այս վիճակին հասել են ճգնաժամից դուրս գալու միջոցով:<!–more–> Հարություն Մեսրոբյանը նշեց, որ այն ինչ այսօր տեսնում ենք, սովարական մարդու համար բացասական է, բայց դա շատ դրական տարրեր է իր մեջ պարունակում: Նա նշեց, որ իշխանությունների ներքին գզվռտոցը, ամեն ամիս նոր թշնամանքները ցույց են տալիս, որ համակարգը չի կարողանում լուծել ներքին ու արտաքին խնդիրները: Այդ պատճառով տարատեսակ տարաձայնություններ ենք տեսնում, ինչը ցույց է տալիս, որ համակարգն իջնում է նվազագույն կետին: «Հետո ամոթ մեզ, եթե չկարողանանք այդ նվազագույն կետից թռիչք ապահավել, և դա մենք կանենք»,- ընդգծեց նա:

Հարություն Մեսրոբյանը նշեց, որ երկրորդ դրական հանգամանքն այն է, որ բոլորս հասկացանք, թե ինչ չի կարելի անել: Չի կարելի սպասել հրաշքների ու այս կառավարման համակարգի պայմաններում փոխել երկիրը «չընտրությունների միջոցով»:

Երրոդ կարևոր դրական հանգամանքն այն է, որ վերջին մեկ տարում փլուզվեցին բոլոր ռոմանտիկ ծրագրերը. «Մենք չպետք է գնանք առաջնորդի հետևից, մենք պետք է գնանք առաջնորդող խմբի հետևից, որի յուրաքանչյուր անդամը չունի կեղտոտ անցյալ: Մենք պետք է հիշենք, որ այս իրավիճակը մեզ շանս է տալիս գալ թռիչքի, ուրիշ վարիանտ չունենք»:

Նյութի աղբյուրը՝ lragir.am

Share Button