Գազի գինը քաղաքական թե՞ տնտեսական դրդապատճառ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ակտիվիստներն այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ խոսել են հանրային լսումների տապալման պատճառների մասին: Եւս մեկ անգամ անդրադարձ է եղել այն հարցին, որ հանրային խորհուրդն առանց քաղաքացիների հետ քննարկման չուներ որևէ իրավունք գազի սակագնի մասին հայտարարելու: «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջել են գազի գնի փոփոխման պայմանագիրը, սակայն Հանձնաժողովն, ըստ նրանց, գաղտնի է պահում այն և չի տրամադրել փաստաթուղթը, որը պետք է հրապարակային լիներ: Նախաձեռնության անդամները որոշակի հաշվարկներ են արել և եկել եզրահանգման, որ գազի սակագինը բարձրացնելու փոխարեն անհրաժեշտ էր նվազեցնել, եւ իրենց կողմից կատարված այդ հաշվարկները կներկայացնեն հենց հանրային լսումների ժամանակ:  Բանախոսների խոսքով` Հանրային խորհուրդը քաղաքացիներին ոչ մի կերպ չի ցանկանում ներգրավել լսումներին` նշելով. «Ունենք այն, ինչ ունենք».

Աղբյուրը՝ galatv.am

 

Share Button