Նախախորհրդարանի անդամների հանդիպումը Վանաձորում

Սույն թվականի մայիսի 19-ին Վանաձորում կայացավ Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ:

Հանդիպման ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացրին նոր որակի կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման շուրջ մոտեցումները և ռազմավարության հաջորդական քայլերը:

Քննարկում ծավալվեց օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և  անցնցում իշխանափոխության վերաբերյալ: Հանդիպում-քննարկման արդյունքում ձևավորվեց շարժման համակիրների տեղական խումբ, որը  որոշեց սույն թվականի մայիսի 28-ին կազմակերպել հանրահավաք մարզկենտրոն Վանաձորում՝ որպես նոր որակի պետության հիմնադրման գործընթացի առաջին հանրային միջոցառման մեկնարկ Լոռու մարզում:

Հանդիպումից հետո Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասին նվիրված մուլտիմեդիա հանրագիտարան: Մշակութային միջոցառման ներկաները հնարավություն ունեցան ծանոթանալու հայ մեծանուն մտավորականի կյանքի և գործի որոշ դրվագներին և միասին երգել:

 

Հ.Գ. Միջոցառումը լուսաբանելու հրավիրված ԶԼՄ-ներից ներկայացել էին միայն «Ասպարեզ» ակումբը և «Ժողովուրդ» օրաթերթը:

 

Share Button