Ազատության հրապարակում մեկնարկեց «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Այն բացեց դիրիժոր Վարդան Հակոբյանը, ով նշեց, որ մենք այսօր չենք կարողանում դիմակայել գազի թանկացմանը, որի հետևանքը լինելու է ոչ միայն մեծացող արտագաղթը, այլ նաև երկրր կորուստը:
«Եվ այս ամենն ինչի համար, որպեսզի մեր թագավորներն իրենց կոմֆորտով զգան:
Պետական շահը զոհաբերվել է անձնականին»,- ասաց նա: Վարդան Հակոբյանի խոսքով՝ համախմբվելուց բացի հայ ազգը պետք է հասկանա, թե որտեղ սխալվեց: Նա հավելեց, որ ընտրությունների միջոցով այս ռեժիմի օրոք ժողովուրդը չի հասնի հոջողության: «Մեզ պետք է նոր երկրի նոր նախագիծ»,- ասաց նա: Ժամանակն է ռեալ երկիր ձևավորել, իսկ այդ երկիրն, ըստ նրա, ձևավորվում է փաստաթղթից:
Գարեգին Չուգազսյանն իր ելույթում նշեց, որ այն փակուղին, որի մասին Նախախորհրդարանը զգուշացնում էր, այլևս իրականություն է: Երկիրը հայտնվել է մի փոսի մեջ, որտեղ որևէ կուսկացություն կամ կուսակցությունների խումբ չի կարող հանել այդ փոսից:
«Ըստ մեզ՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ անմիջական ժողովրդավարական մեխանիզմները պետք է գործեն»,- ասաց նա՝ հավելելով, որ դա նշանակում է դիմադրության օջախների ստեղծում, քաղաքացիների մասնակցություն քաղաքական կյանքին:
Գարեգին Չուգազսյանի խոսքով՝ այսօր «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այստեղ կներկայացնեն երկիրն այս վիճակից դուրս բերելու հստակ ծրագիր: Ըստ նրա, ժողովուրդը չսպասելով, պետք է սկսի դիմադրության շարժումների ձևավորումը: Ըստ նրա՝ այսօր գործ ունենք ազգային ազատագրական պայքարի նոր փուլի հետ:
Չուգասզյանն ընդգծեց երկրի խնդիրները՝ մարդկային ռեսուրսի արտահանում, բանկային համակարգից կախվածություն, ժողովրդի մեջ սերմանվող անզորություն:
Աղբյուրը՝ lragir.am