«Կոչ՝ ուղղված Սփյուռքի հայրենակիցներին` եկեք մեզ հետ պայքարելու»

Ժիրայր Սեֆիլյանը իր ելույթում նշեց. «Մինչ օրս այս ռեժիմը որ մնացել է, ոչ թե ուժեղ է եղել, այլ ընդդիմադիրներն են, մեղմ ասած, գործել սխալ: Հիմա ի՞նչ անել: Հիման առաջին հերթին վերաբերում է կազմակերպվելուն, եթե նախկինում պետք էր ստեղծել զինված ջոկատներ, ապա այսօր պետք է ձևավորենք քաղաքացիական անհնազանդության պատրաստ ուժեր: Ովքեր պատրաստ են լինել առաջամարտիկ և պատրաստ են ընդհանուրի համար գնալ զոհողությունների, թող կապվեն մեզ հետ:

Մենք ունենք լավ մտածված ծրագիր, բայց եթե մեզ չհաջողվի միս ու արյուն տալ դրան, այն կմնա թղթի վրա, եթե չլինեն աշխատող խմբեր: Այս ամենը իրականացնելու համար պետք չէ սպասել մեզ, տեղերում ինքնակազմակերպվեք ու կապվեք մեզ հետ: Նման գործողություն պիտի լինի նաև Սփյուռքում, արտերկրում պետք է գիտակցեն, որ առանց իրենց օժանդակության մենք չենք կարող լիարժեք ինչ-որ բանի հասնել, և իրենց պատասխանատվությունը մեր՝ արտերկրում գտնվողների, նույնքան մեծ է, ինչքան յուրաքանչյուրինս: Այս օրերին մենք պետք է ձևը գտնենք համագործակցելու, և դրա համար կոչ եմ անում մյուս բոլոր շարժումներին: Մեր հաջորդ հանրահավաքը կլինի հունիսի տասներկուսին: Մինչ այդ, երկու շաբաթը մեկ լինելու են հանդիպումներ: Մենք հասկանում ենք, որ մեր ծրագիրը բարդ է, բնական է դա, քանի որ մենք պետություն ենք ուզում կառուցել: Այսօր մենք պաշտոնապես բարձրացնում ենք մեր երկիրը ազատագրելու դրոշը, ուստի ես կոչ եմ անում ու Արցախյան շարժման մասնակիցներին, ազնիվ մասնակիցներին գալ և միանալ մեզ: Մենք սկսել ենք, ոչ մի տեղ չգնաք: Հաջորդ կոչս ուղղված է Սփյուռքի մեր հայրենակիցներին, մենք կոչ ենք ուղղում բոլոր նվիրյալ հայերին՝ եկեք մեր հետ պայքարելու»,- եզրափակեց Սեֆիլյանը:

Աղբյուրը՝ galatv.am

 

Share Button