Ընտրական մեխանիզմը երկրում չի աշխատում

Հայաստանյան ընդդիմադիր դաշտում տիրող իրավիճակի, Կառավարության կազմում տեղի ունեցած մասնակի փոփոխությունների և «Նախախորհրդարանի» գործունեության վերաբերյալ «Կարևորի մասին» հաղորդաշարի շրջանակներում Էմմա Պալյանը հյուրընկալել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին: Վերջինիս բնորոշմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի անհաջողությունների հիմնական պատճառն այն է, որ նրանց մեծ մասը հիմնականում մտնում է իշխանության սեղանի տակ, ինչն էլ, ըստ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամի, ամեն անգամ ամրացնում է այդ սեղանը: Մինչդեռ վերջինս նշել է, որ ցանկության դեպքում ընդդիմությունը լավ առումով կարող էր ամրացնել իր դիրքերը:

Աղբյուրը՝ galatv.am

Share Button