Դուրս գալ «սեղանի» տակից ու նոր պայքարել. «Նախախորհրդարանի» հորդորը ընդդիմադիր ուժերին

«Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը այսօր Գյումրիում ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից կազմակերպվող հանրահավաքներն ու երթերը ինքնանպատակ չեն, այլ ինքնակազմակերպչական հանրահավաքների նպատակն է ծանոթացնել նոր քաղաքական նախաձեռնության մասին: Կարծիք հայտնելով ընդդիմադիր մյուս ուժերի եւ կուսակցությունների մասին` նա ասաց, որ հնարավոր չէ մտնելով սեղանի տակ` պայքարել:

«Եթե ընդդիմությունը իսկապես շահագրգռված է փոփոխությունների, ապա ինքը պիտի հասկանա, թե դուրս գալով սեղանի տակից, փոփոխությունների հիմք կարող է հադիասանալ, քանի որ դրանից հետո սեղանը անկայուն վիճակում է եւ փոփոխությունների պատրաստ է: Մեր վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդդիմադիր վերանախավը ընդդիմադիր զանգվածին անընդհատ տանում է դեպի սեղանի տակ, այսինքն` վերցնում են իրենց հասանելիք փոքրամասնական մանդատները, որոնք իրենց նկարվում-տրվում են, տպավորություն է ստեղծվում բուռն գործողության, մինչդեռ օգտակար գործողության գործակիցը հավասար է զրոյի»:

Քրիստինա Մկրտչյան

Աղբյուրը՝ galatv.am 

Share Button