Շուշիի ազատագրումը՝ ռազմավարական սխրանք

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ դեռ հուշերը պատմելու ժամանակը չէ, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է… պարզապես այլ մեթոդներով: Շուշիի ազատագրումով հայկական կողմը ոչ միայն կարողացավ ռազմավարական կարևորագույն խնդիր լուծել, այլև հակառակորդին հոգեպես հաղթեց: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով՝ ազգային գիտակցությունն ու ոգեղենությունը այն ժամանակ գտնվում էին բարձր մակարդակի վրա, իսկ այժմ բարոյահոգեբանական մթնոլորտը բոլորովին այլ է: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը համոզված նշել է, որ Արցախյան խնդիրը հայկական կողմը լուծել է, սակայն մեր իշխանությունների սխալ մարտավարության և ռազմավարության պատճառով այդ խնդիրն այսօր խաղալիք է դարձել օտար տերությունների ձեռքում: «Այդ խաղաքարտը տարբեր կայսրություններ պարբերաբար օգտագործում են իրենց շահերի համար»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը:

Share Button