«Մենք պետք է թաղենք ձևավորված սուտ քաղաքական դաշտը»

«Ձևավորված «քաղաքական վերնախավի» համար մարտահրավերներ չկան այն պարզ պատճառով, որ մեր մոտ չկա քաղաքական վերնախավ, կան կոնյուկտուրային շարժառիթներ»,-ԳԱԼԱ-ի հետ զրուցում նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբանը: Մեր այն հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ վիճակը շտկելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն մեկս պետք է վերջապես սկզբում ներքուստ ազատվենք ձևավորված սուտ քաղաքական դաշտից, ազատվենք հոգեպես, նրանց հետ ոչ մի քայլ, սպասում չկապենք, գտնենք այն մարդկանց խումբը, որոնք վերջին քսան տարիների ընթացքում քաղաքական վերնախավում չեն պտտվել, իրենց անցած ուղիով չեն վարկաբեկվել և ունեն հստակ ծրագիր, այս երեք կոմպոնենտին համպատասխանող մարդկանց խմբերը պետք է տանեն սայլը այս կետից: Բայց այս ամեն ինչի պայմանը` ամեն մեկս մեր մեջ պետք է թաղենք ձևավորված սուտ քաղաքական դաշտը, սին հույսերը ճանապարհ չեն բացում»:

Մեր այն հարցին` արդյո՞ք դա նաև ենթադրում է քաղաքացիական անհնազանդության դրսևորում որևէ կերպ և ի՞նչ պայմաններ կան նման խմբերի ձևավորման համար, Հարություն Մեսրոբյանը դրական պատասխան տվեց. «Եվ դա, և իրոք պետք է ձևավորվի այն մարդկանց խումբը, որը նշեցի առաջ գնալու համար, թե ինչ հիմքեր կան դրա համար, ասեմ, որ դատարկ տեղը դատարկ չի մնում, իսկ հիմա մենք հասկացանք, որ սուտ քաղաքական դաշտից ոչ մի սպասելիք չի կարելի ունենալ, ուստի այդ դատարկ տեղը պետք է լցվի»,- եզրափակեց փորձագետը:

Աղասի Մարգարյան

 

Աղբյուրը՝ galatv.am

 

Share Button