«Սերժի՛կ, հեռացի՛ր» ասելով Սերժը չի հեռանա. պետք է դուրս վռնդենք մեր տներից

041319195518Ինչպես հայտնի է, Նախախորհրդարանը մայիսի 9-ից սկսելու է ակտիվ հրապարակային պայքարը: Նախախորհրդարանի անդամները հայտարարում են, որ խնդիր են դրել ոչ թե իշխանափոխության, այլ նոր պետություն կառուցելու գործին:

Հարցին, թե Նախախորհրդարանը կհամագործակցի՞ արդյոք ընդդիմադիր ուժերի հետ, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Շատ է խոսվում այսօր, և ժողովուրդն էլ միասնություն է ուզում: Բայց միասնությունը չպիտի լինի ինքնանպատակ, հանուն միասնության: Պիտի միասնություն լինի ծրագրի շուրջ: Մենք ուղի ենք առաջարկել և շեշտում ենք, որ պայքարը մեր պատկերացրած պետք է լինի այս համակարգից դուրս: Գոյություն ունի երկու պայքար՝ դա սիստեմից ներս պայքարն է և դուրս պայքարը: Մեր պայքարը սիստեմից դուրս է, և միասնության գլխավոր սկզբունքը սա պիտի լինի:
Պիտի հասկանանք ի վերջո, որ «Սերժի՛կ, հեռացի՛ր» ասելով Սերժը չի հեռանա, անիմաստ և անպտուղ ընթացքից պետք է հրաժարվել»:

Նախախորհրդարանը առաջարկում է ստեղծել նոր իշխանությունների մարմիններ և պայմանագրեր կապել ՀՀ քաղաքացու հետ:

«Մեր որոշումները պետք է ընդունվեն խորհրդով, օրենսդրական ճանապարհով, մեխանիզմով, որը կընտրի ժողովուրդը: Դա մենք պետք է ապահովենք, երկիրը փրկենք ուզուրպացումից, ժողովրդի իշխանությունը պահենք ժողովրդի մոտ, այլ ոչ թե հանձնենք, վարձով տանք, կամ վաճառենք, ինչպես որ մենք տները տալիս ենք վարձով և թողնում փախչում ենք, այլևս չենք փախչելու, փախչելու տեղ էլ չկա: Մեր տները գողեր են մտել, և մենք ոչ թե պետք է փախչենք, այլ դուրս վռնդենք տներից: Սա է գաղափարը, որին մենք հետևելու ենք: Փախչելու տեղ չկա, և հետևում արդեն խրամատներ չկան, հետևում մեր երեխաներն են»,- ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Քրիստինա Մկրտչյան

 

Share Button