Անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները. կսկսեն Գյումրիից

5ceb8436-b0c6-4_1366966921“Նախախորհրդարան” նախաձեռնության անդամ, Շուշիի առանձնակի գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այսօր այլընտրանքային կամ իշխանությանը զուգահեռ իշխանություն ձևովորելու հայտ ներկայացրեց:

Առաջին քայլը որ կանի “Նախախորհրդարան” շարժումը` հանրահավաքներ կհրավիրի Երեւանում եւ Գյումրիում: Ժիրայր Սեֆիլյանը ցավով նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը լսեր իրենց խորհուրդը և պայքարի այլ ճանապարհ ընտրեր, այսօր իրենք ստիպված չէին լինի առանձին գործել:

“Մենք բազմիցս հուշել ենք ընդիմադիր ուժերին նոր համակարգից դուրս գալ: Դժբախտաբար չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին : Նա չլսեց մեզ, և այսօր մենք ստիպված ենք մեր պատկերացրած պայքարը սկսել մեր պատկերացված ձևով:

Անցել են առաջնորդների ժամանակները, եկել են առաջնորդող խմբերի ժամանակները: Չի կարելի այդ ամբողջ բեռը թողնել մեկ մարդու վրա: Ապրիլի իննից հետո մենք չէինք կարող ձեռքներս ծալած նստել: Չէինք կարծում, որ այդ օրը այդքան ձախորդ օր կլիներ”:

Արդեն իսկ իրենց առաջարկած գաղափարները պատրաստ պաշտպանելու նախաձեռնությունը նպատակ ունի փոխել ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաև ժողովրդի բարոյական դաշտը:

“Հիմա տեսնում ենք, թե ինչ գորշություն է տիրում քաղաքական արենայում, որը ակտիվացնում է արտագաղթի ճանապարհը: Եվ մենք որոշել ենք ակտիվանալ, գործել: Շուտով կծանոթանաք մեր խմբի գործնեությանը՝ մայիսի 9-ին Գյումրիից կսկսենք և մայիսի 17 ին Երևանում կծանոթացնենք ժողովրդին մեր պայքարի ձևաչափի հետ”: Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ “Նախախորհրդարան” նախաձեռնության պատկերացրած Հայաստանում պիտի գերիշխեն բարոյական նորմերը:

 

Աղբյուրը՝ henaran.am

 

Share Button