Նախախորհրդարանը մայիսի 17-ին, ժամը 19-ին՝ Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք

Նախախորհրդարանը, գիտակցելով երկիրը գահավեժ ընթացքից հանելու հրամայականը և հաշվի առնելով նոր որակի պետության ձևավորման ու զարգացման իր ծրագրի առկայությունը, ստանձնում է ազգային-ազատագրական պայքարը մեկնարկելու նախաձեռնությունը:<!–more–>

Նախախորհրդարանը պատրաստ է համագործակցելու բոլոր առողջ ուժերի հետ՝ մակաբույծ համակարգից դուրս ժողովրդական շարժում ծավալելու և այդ համակարգին զուգահեռաբար գործող այլընտրանքային կառավարման մարմիններ ձևավորելու ու լեգիտիմացնելու միջոցով անցնցում իշխանափոխություն իրականացնելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագիրն իրագործելու նպատակով:Այդ ճանապարհի առաջին քայլերն անելու համար Նախախորհրդարանը մայիսի 17-ին, ժամը 19-ին՝ Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է կազմակերպական հանրահավաք, որտեղ կներկայացնի նոր որակի հայկական պետության կայացման իր ծրագրի հիմնադրույթներն ու ճանապարհը, ինչպես նաև ժողովրդին կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

&nbsp;