Անցնցում իշխանափոխությու՞ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1366616985-21Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր հերթական արտագնա նիստն է անցկացրել Գյումրիում: Հանդիպման բանախոսներն ամփոփել են հետընտրական վերջին զարգացումները, ներկայացրել այն ծրագիրը, որով, իրենց կարծիքով, հնարավոր կլինի հասնել «նոր որակի պետության» ստեղծման: Մայիսից «Նախախորհրդարան»-ը սկսում է հանրահավաքների և հանդիպումների շարք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Քաղաքական փակուղուց դուրս գալու համար նախաձեռնությունը մտադիր է համախմբել ժողովրդին և ինքնակազմակերպման միջոցով հասնել իշխանափոխության: Մինչ այդ նախատեսվում է ստեղծել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը հակակշիռ իշխանություն, որն օրեցօր հզորանալով՝ երկիրն անցնցում իշխանափոխության կտանի: Դիտեք առաջարկվող տեսանյութը:

Աղբյուրը՝ galatv.am

Share Button